«Ալիանսա Լիման» հաղթել է «Վալենսիային», Մաուրո Գևեգոզյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)
27/07/2014 09:25
Նմանատիպ
«Copa Euroamericana» ընկերական մրցաշարի շրջանակում կայացել է «Ալիանսա Լիմա»-«Վալենսիա» ընկերական հանդիպումը, որում հաղթանակ են տոնել պերուական թիմի ֆուտբոլիստները:
Հանդիպման հիմնական ժամանակահատվածն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ են եղել «Ալիանսա Լիմայի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսում «Ալիանսա Լիմայի» կազմում աչքի են ընկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը և Մոնտեսը, իսկ երկրորդ կեսում «Վալենսիայի» պատասխան գոլերը խփել են Պակո Ալկասերը և նորեկ Նիկոլաս Օտամենդին:
Նախամրցաշարջնային ընկերական մրցաշարեր, «Copa Euroamericana»
«Ալիանսա Լիմա» (Պերու) — «Վալենսիա» (Իսպանիա)` 2:2 (9:8)