Գալիանի. Փորձում ենք ուժեղ թիմ կառուցել
27/07/2014 14:53
Նմանատիպ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը փորձում է նոր տրանսֆերներ իրականացնել:
«Մենք տրանսֆերների համար մինչև սեպտեմբերի մեկը ժամանակ ունենք: Աշխատում ենք նոր ձեռքբերումների ուղղությամբ ու փորձում ենք ուժեղ թիմ կառուցել:
Դեռևս զգում են այն ութ ֆուտբոլիստների բացակայությունը, ովքեր հանդես են եկել Մունդիալ 2014-ում: Կարևոր է, թե ինչ վիճակում կլինենք օգոստոսի վերջին»,-Գալիանիի խոսքը մեջբերել են իտալական պարբերականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում