Վենգեր. Դավիդ Օսպինան հիանալի դարպասապահ է
27/07/2014 17:42
Նմանատիպ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արդեն Վենգերը գովաբանել է թիմի նորեկ դարպասապահ Դավիդ Օսպինային:
«Դավիդ Օսպինան հիանալի դարպասապահ է: Նա մեծ փորձ ունի և «Նիցցայի» ու Կոլումբիայի հավաքականում շատ հանդիպումների է մասնակցել: Նա կուժեղացնի մեր կազմը: Ուրախ ենք այս տեղափոխության առիթով»,-Վենգերի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում