Ռեմին չի տեղափոխվի «Լիվերպուլ»
27/07/2014 19:02
Նմանատիպ
«Քունիզ Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին չի տեղափոխվելու «Լիվերպուլ»:
«Sky Sports»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` ֆրանսիացի ֆուտբոլիստի բուժզննումը հաջողությամբ չի ավարտվել, իսկ «Լիվերպուլի» ղեկավարությունը հրաժարվում է բացատրություններ տալ չկայացած տրանսֆերի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր, որ Ռեմին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Նյուքասլում», «Լիվերպուլի» հետ կնքելու է 5-ամյա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժանենալու են 8,5 մլն ֆունտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում