«Նապոլին» Կրամերի տրանսֆերի հարցն արագ լուծելու հույս ունի
27/07/2014 20:24
Նմանատիպ
«Նապոլին» հույս ունի, որ երկուշաբթի օրը կկարողանա վերջնականապես լուծել գերմանացի կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերի տրանսֆերի հարցը: Այս մասին գրում է «Football-italia.net»-ը: Կրամերը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բայերին», Մյունխենգլադբախի «Բորուսսիայում» վարձավճաով հանդես գալու երկամյա պայմանագիր ունի:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբն աշխարհի չեմպիոնին ձեռք կբերի 13 մլն եվրոյի դիմաց: 23-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ, և նրա աշխատավարձը կկազմի տարեկան 1,8 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում