«Լացիոն» շահավետ առաջարկ կանի Դե Վրիյին ձեռք բերելու համար
27/07/2014 21:33
Նմանատիպ
«Լացիոն» Ստեֆան դե Վրիյի համար մղվող պայքարում «Մանչեսթեր Յունայթեդից» առաջ անցնելու հույս ունի:
Իտալական ակումբը երկար ժամանակ է, ինչ փորձում է ձեռք բերել «Ֆեյենորդի» կենտրոնական պաշտպանին: Ավելի վաղ «Լացիոն» 7 մլն եվրոյի առաջարկ է արել, սակայն հոլանդական թիմը մերժել է:
Այս ընթացքում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է սկսել ցույց տալ «Մանչեսթեր Յունայթեդը», և, ինչպես նշում է, «Football-italia.net»-ը, «Լացիոն» պատրաստ է ավելի շատ՝ 9 մլն եվրո, վճարել Դե Վրիյին ձեռքից բաց չթողնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում