Ռաֆայելը վնասվածք է ստացել
28/07/2014 15:00
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել դա Սիլվան մարզման ժամանակ վնասվածք է ստացել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բրազիլացին վնասել է ազդրը և ստիպված եղել դադարեցնել ելույթները թիմի՝ ԱՄՆ-ում անցկացվող նախամրցաշրջանային հանդիպումներում։
Ռաֆայելը վերադարձել է Մանչեսթեր, ուր վերականգնողական կուրս կանցնի՝ նախապատրաստվելով թիմի վերադարձին, որպեսզի կարողանա թիմակիցների հետ մարզվել և պատրաստվել նոր մրցաշրջանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում