Մոուրինյո. Դրոգբայի հարազատ տունը միշտ եղել է «Չելսին»
28/07/2014 18:12
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հարձակվող Դիդյե Դրոգբայի` լոնդոնյան ակումբ վերադարձը:
«Այնպիսի զգացողություն է, կարծես, Դրոգբան երբեք էլ չի հեռացել «Չելսիից»: Երբ նա եկավ, ինչ-որ միասնականություն զգացվեց, քանի որ նա այստեղ բոլորին ճանաչում է, և բոլորն էլ նրան գիտեն: Դիդյեն միշտ եղել է մեզ հետ, անգամ այն ժամանակ, երբ խաղում էր «Գալաթասարայում» և «Շանհայ Շենհուայում»: Նրա հարազատ տունը միշտ եղել է «Չելսին»:
Այնպիսի տպավորություն է, որ նա պարզապես արձակուրդի էր, իսկ հիմա վերադարձել է: Դիդյեն այն մարդն է, ով որպես խաղացող և որպես անհատականություն անհրաժեշտ է մեզ ուժեղ լինելու համար»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Goal.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում