Դիմիտրովը չի մասնակցի Վաշինգթոնի մրցաշարին
28/07/2014 20:37
Նմանատիպ
«Ուիմբլդոն-2014»-ի կիսաեզրափակչի մասնակից Գրիգոր Դիմիտրովը դուրս է եկել Վաշինգթոնի մրցաշարից: Վերջինս 1 399 700 դոլար մրցանակային ֆոնդ ունի:
Ամերիկային լրատվամիջոցները հաղորդում են, որ Դիմիտրովը մրցաշարը բաց է թողնելու հարբուխի պատճառով: ԱՄՆ-ի մայրաքաղաքի մրցաշարում նա պետք է պայքարեր Յունիչ Սուգիտա-Դոնալդ Յանգ զույգի հաղթողի հետ: Հայտնի է նաև, որ Դիմիտրովին փոխարինելու է Սեմ Գրոթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում