Ագգերը պատրաստ է զոհողության գնալ հանուն «Բարսելոնայի»
28/07/2014 22:10
Նմանատիպ
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը պատրաստ է զոհողությունների գնալ հանուն «Բարսելոնայում» ելույթ ունենալու: Ֆուտբոլիստը պատրաստ է ավելի քիչ աշխատավարձ ստանալ, բայց կրել «Բարսայի» մարզաշապիկը: Այս մասին տեղեկացնում է «Sport.es»-ը, սակայն գումարի չափ չի նշում:
Ավելի վաղ հայտնի էր, որ Կատալոնիայի ակումբը կրկին հետաքրքրված է Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով, իսկ Ագգերն արդեն վերջնականապես որոշել է լքել «Լիվերպուլը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում