Սիմեոնե. Չիչարիտոն լավ տարբերակ է
30/07/2014 18:14
Նմանատիպ
Լա լիգայի չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի հերքել, որ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավյեր Էրնանդեսի՝ Չիչարիտոյի ծառայություններով:
«Խոսել ենք սպորտային տնօրենների հետ և քննարկել ենք նոր ֆուտբոլիստների վերաբերյալ մեր ունեցած գաղափարները: Խավյեր Էրնանդեսի և շատ այլ լավ խաղացողների հարցում դեռ ցանկացած բան կարող է տեղի ունենալ: Մենք չենք կարող փակել դռները, քանի դեռ ամառային տրանֆերային պատուհան չի փակվել»,-Սիմեոնեի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում