Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում
Նմանատիպ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է արել՝ հերթական անգամ ընդգծելով պաշտոնական Թել-Ավիվի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ և խորը ռազմաքաղաքական սերտությունը Ադրբեջանի հետ։
Հերցոգը, որը երկօրյա այցով Ադրբեջանում է, հայտարարել է, թե Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և «տարածաշրջանային կայունության խարիսխ»։ Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
Մինչդեռ հարևան Իրանի մասով Իսրայելի նախագահն ասել է, որ այն «սպառնալիք» է տարածաշրջանի համար, գրում է «Մեհր» գործակալությունը:
Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հերցոգն ասել է.«Մենք ընդհանուր տեսակետ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։ Դուք ինձ պատմեցիք Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանրապես՝ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին։ Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որի համար Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, մանրամասն քննարկեցինք այդ հարցը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում