Պարզաբանում ապակիների լուսաթափանցելիության հետ կապված
01/06/2023 01:42
Նմանատիպ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ:
«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել:
Այդ կապակցությամբ պարզաբանում ենք: Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն: Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա»,- ասված է պարզաբանման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում