Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի
Նմանատիպ
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո: Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, և կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից», – Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերել ТАСС գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում