ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերը մարում են․ Զելենսկի
02/06/2023 01:17
Նմանատիպ
Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու հույսերը գնալով ավելի են մարում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
Զելենսկին ընդգծել է, որ ցավում է գագաթնաժողովում այդ մասին խոսելու համար՝ հավելելով, որ Կիևը հույս ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ հրավեր ստանալ հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ հանրապետությանը «անվտանգության երաշխիքներ են պետք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում