Թումոյի այգում սպասվում են խաչատրյանական օրեր
06/06/2023 16:51
Նմանատիպ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնը հայտարարում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների բացօթյա համերգ Թումոյի այգում։
«Եթե վերջերս անցել եք Թումոյի կողքով, հավանաբար նկատել եք այս հսկայական բեմի կառուցման աշխատանքները։ Այսօրվանից սկսած և երեք օր շարունակ երեկոները Թումանյանի այգում լի կլինեն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երեք բեմադրություններով: Բացօթյա բալետը բացառիկ իրադարձություն է, որը հաստատ չարժի բաց թողնել.
Հունիսի 6, 20:00, «Գայանե»
Հունիսի 7, 20:00, «Դիմակահանդես»
Հունիսի 8, 20:00, «Սպարտակ»
Մուտքն ազատ է»,-նշված է Թումո կենտրոնի տարածած հայտարարության մեջ։
Բացօթյա համերգը կազմակերպում են Երևանի քաղաքապետարանը և Թումո կենտրոնի համատեղ։