Պրիգոժինը կարծում է, որ Ռուսաստանը կարող է սեփական տարածքին միջուկային հարված հասցնել
Նմանատիպ
«Վագներ» մասնավոր բանակային կազմակերպության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը ենթադրությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ Ռուսաստանի իշխանությունները կարող են ծրագրել սեփական տարածքում միջուկային հարված հասցնելու սցենար։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել տելեգրամյան տեսաուղերձում։
Խոսքը, ըստ Պրիգոժինի, վերաբերում է ՌԴ Բելգորոդի մարզին։ Նա նշել է, որ այժմ իրավիճակը շատ նման է այդպիսի հարվածի նախապատրաստմանը։
«Վախենում եմ, որ նրանք իրենց տարածքի վրա ինչ-որ հզոր ռումբ նետելու գարշելի գաղափար չունենան: Եվ արդյո՞ք այդ պատճառով չէ, որ մենք նահանջում ենք Բելգորոդի մարզում՝ թույլ տալով նրանց առաջ գնալ», – նշել է Պրիգոժինը։
Միաժամանակ, նա նորից կրկնել է իր նախկին հայտարարությունը, թե «վագներցիներն» իրենց հայեցողությամբ կարող են գնալ «պաշտպանելու Բելգորոդի մարզը»՝ առանց ՌԴ ՊՆ-ից թույլտվություն հարցնելու։ Սակայն այս դեպքում նրանք կպահանջեն, որ Բելգորոդի մարզ տեղափոխվի նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական հրամանատարությունը, քանի որ «եթե մեռնել, ապա բոլորս միասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում