Ստամբուլում խոշոր հրդեհ է բռնկվել. Տեսանյութ

Ստամբուլում խոշոր հրդեհ է բռնկվել. Տեսանյութ

Ստամբուլի արևմուտքում գտնվող գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Արդեն 18 ժամից ավելի է, ինչ հրշեջներին չի հաջողվում մարել այն։

Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։

Նշվում է, որ ծխի քուլաները երեկ երևում էին հարևանությամբ գտնվող Աթաթուրքի անվան մարզադաշտից, որտեղ այդ օրը կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։

Շուրջ 1000 քմ մակերեսով շենքում պլաստիկ և թղթե արտադրանք է այրվել։

Օտարերկրյա 8 աշխատակից արգելափակված են մնացել կրակի պատճառով, սակայն հրշեջներին հաջողվել է փրկել նրանց։

Միջադեպի հետևանքով փլուզվել է շենքի մի մասը, կրակն արդեն կլանել է առնվազն 4 հարկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում