Ո՞վ է Թուրքիայի կենտրոնական բանկի նոր նախագահը

Ո՞վ է Թուրքիայի կենտրոնական բանկի նոր նախագահը

Առաջին անգամ պատմության մեջ Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել կին։ 41 ամյա Հաֆիզե Գայե Էրքանը աստղային կարիերա է ունեցել ԱՄՆ-ի կորպորատիվ աշխարհում։

Կենտրոնական բանկի նոր նախագահից սպասելիքները շատ են, քանի որ այս կառույցը պետք է առանցքային դեր խաղա ճգնաժամերից տուժած թուրքական տնտեսությունը խթանելու հարցում։

Էրքանը ֆինանսական ծառայությունների, բանկային, ներդրումների, ռիսկերի կառավարման, տեխնոլոգիաների և թվային նորարարության ոլորտներում աշխատելու մեծ փորձ ունի, սակայն նրա մասին քիչ բան է հայտնի Թուրքիայում:

Նա 2006 թվականին ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանից ստացել է գործառնական հետազոտությունների և ֆինանսական ճարտարագիտության դոկտորի կոչում:

Ավելի ուշ Էրքանն ավարտել է Հարվարդի և Սթենֆորդի բիզնես դպրոցները։

Ուսումնառությունից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկի նորանշանակ ղեկավարը փայլուն կորպորատիվ կարիերա է արել ԱՄՆ-ի բանկային ոլորտում՝ դառնալով միակ կինը, ով մինչև 40 տարեկանը նախագահի կամ գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցրել ԱՄՆ-ի 100 խոշորագույն բանկերից մեկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում