Երևանի կենդանաբանական այգում վագրիկ է ծնվել
Նմանատիպ
Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել։
«Հունիսի 10 ին ծնվել է այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։ Վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր «աղջնակին» առավել լիարժեք։
Իսկ առայժմ շնորհավորում ենք այգու աշխատակազմին հերթական աշխատանքային հաջողության առթիվ և ցանկանում ենք ընդգծել, որ Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում` որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։
Առանձնակի շնորհակալություն ենք ցանկանում հայտնել բարեգործ Առաքելյանների ընտանիքին, որոնք այգուն նվիրաբերել են մեր նորածին փոքրիկի հորը’ Ամուրին։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այգու աշխատակազմին և աջակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում