Սննդամթերքի գները Հայաստանում նվազել են 2.3 տոկոսով

Սննդամթերքի գները Հայաստանում նվազել են 2.3 տոկոսով

Հայաստանում նկատվում է գնաճի տեմպի դանդաղում. սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3 տոկոս (2023-ի մայիսը 2022-ի մայիսի նկատմամբ), իսկ այս տարվա ապրիլի համեմատ նկատվել է 1.8 տոկոսով նվազում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ նվազել են 2.1 տոկոսով: Իսկ միայն սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով: Սննդամթերքի գները մայիսին նվազել են նաև նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատությամբ՝ 4.2 տոկոսով:

Իսկ, օրինակ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել են 7.8 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 6.2 տոկոսով:

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հացի գինը աճել է 0.2 տոկոսով, իսկ ապրիլի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: 2023-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ալյուրի և այլ ձավարեղենի գները նվազել են 12 տոկոսով, բրնձի գինը նվազել է 7.8 տոկոսով, մակարոնեղենինը՝ 4.1 տոկոսով: Ձվի գինը, սակայն, նույն ժամանակահատվածում աճել է 18.9 տոկոսով, կարագինը նվազել է 2.9 տոկոսով, շաքարի գինը նվազել է 6.6 տոկոսով, իսկ մսի գինն աճել է 5.8 տոկոսով, ձիթապտղի յուղի գինը՝ 3.3 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում