Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցված է. մարզպետ
Նմանատիպ
Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական հայ–ամերիկյան գործարանի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
«Այս պահին ժողովուրդն իրենց տներում է, հանգիստ է, կրակոցներ չկան, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Գործարանի շինաշխատանքն այս պահին դադարեցված է, այնտեղ աշխատում է երևի 40-45 բանվոր։ Գործարանից մինչև թշնամու դիրքեր հեռավորությունը մոտ 700 մետր է։ Ամեն օր կրակոցներ լինում են, բայց ոչ այսպես։ Գյուղի վրա կրակոցներ երբևէ չեն եղել»,– ասել է Թևոնյանը։
Նա նաև նշել է, որ վիրավորները «Արարատի» ԲԿ–ում են, այցելել է գործարանի կառուցման աշխատանքներին ներգրավված հնդիկ բանվորներին, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել կրծքավանդակի հատվածում։ Վերջիններս արդեն վիրահատվել են։
Հիշեցնենք, ու այսօր ժամը 11:45-ի սահմաններում թշնամին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի 2 քաղաքացիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում