Չինաստանում ստեղծել են ChatGPT-ին փոխարինող համակարգ
14/06/2023 18:04
Նմանատիպ
Չինական 360 Security Technology կորպորացիան ներկայացրել է արհեստական ինտելեկտով աշխատող ChatGPT-ի այլընտրանքային, չինական տարբերակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Շանհայի Yicai Global պորտալին։
Ընկերությունը թողարկել է ծրագիր, որը կոչվում է 360 Zhinao 4.0:
Ըստ համակարգը մշակողների՝ ծառայությունն ունակ է մշակել տեքստ, պատկեր, խոսք և տեսանյութ։
360 Security Technology-ն նախանշել է փետրվարի սկզբին սեփական չաթբոտը գործարկելու ծրագրերը:
ChatGPT-ն, որը մշակվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից, գործարկվել է 2022 թվականի վերջին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում