Հայտարարվում է մրցույթ
Նմանատիպ
ՀՀ « Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ․155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու (22 դասաժամ, 1 դրույքաչափ) և (12 դասաժամ, 0,5 դրույքաչափ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Դիմում (Ձև 1 ), մեկ լուսանկար 3 × 4 չափի
- Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ ( դիպլոմ )։
- Անձը հաստատող փաստաթուղթ
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
- Ինքնակենսագրություն
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հունիսի 16-ից մինչև 2023թ. հունիսի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. հունիսի 30-ին ժամը 14:00, Երևանի Լ.Միրիջանյանի անվան հ․ 155 հիմնական դպրոցում, հասցեն`ք. Երևան, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք։
Տեղեկությունների համար զանգահարել 010 34-09-66 հեռախոսահամարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում