Թշնամին նորից կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ՊՆ

Թշնամին նորից կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ՊՆ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում