Ոտքի կոտրվածքից մահացած Մ.Արշակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նմանատիպ
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ 2012 թվականի մայիսի 20-ին «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ում ստացիոնար բուժման ընթացքում Արամուս գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանի մահվան դեպքի առթիվ: Մեր ունեցած տեղեկություններով Մարիամը հիվանդանոց էր տեղափոխվել ձախ ոտքի կոտրվածքով՝ մայիսի 18-ին, իսկ վնասվածքը ստացել էր ՙֆիզկուլտուրա՚ առարկայի ավարտական քննության: Հանձնաժողովում ընդգրկված են եղել դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը:
Բժիշկների ներկայացմամբ Մ.Արշակյանի մահվան պատճառ է դարձել ճարպային էմբոլիան, որը հազվագյուտ պատահող երեւույթ է:
ստիկանությունը նշանակել է փորձաքննություն՝ փորձագետների առաջ խնդիր դնելով պարզել մահվան պատճառները եւ բժիշկների կողմից ցուցաբերված բժշկական օգնության մասնագիտական որակը: Հարցաքննվում են ինչպես Մարիամի դասընկերները, այնպես էլ մանկավարժները: Արդեն իսկ պարզ է դարձել, որ Մարիամին բուժօգնություն միանգամից չի ցուցաբերվել: Ըստ աշակերտների՝ նա մի քանի րոպե այդպես պառկած մնացել է հատակին, քանզի մանակավարժները Մարիամ Արշակյանի համադասարանցի տղաներից մեկի բջջային հեռախոսով:
Այս դեպքն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը՝ բողոքելով երեխայի նկատմամբ մանկավարժների կողմից անտարբերության դեմ: Ի դեպ, պարզվել է նաեւ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը համատեղության կարգով նաեւ գյուղապետի տեղակալն է եւ գյուղացիները սկսել են հիշել ոչ միայն գնահատականներ դնելու, այլ նաեւ պաշտոնեական պարտականությունները կատարելու համար թույլ տրված չարաշահումների մասին:
Ոստիկանությունն առայժմ մանրամասներ քրեական գործի մասին չի հաղորդում եւ սահմանափակվում ասելով, թե նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում