ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի. ՕԵԿ փոխնախագահը հնարավոր է մանդատ ստանա

Այսօր ԿԸՀ-ն պատրաստվում է արտահերթ նիստ գումարել: Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի օրակարգում 2 հարց է քննարկվելու՝

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

2. «Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում»:

Առաջիկա նիստում ՕԵԿ-ական պատագամավոր Սամվել Թադևոսյանի լիազորությունները կդադարեցվեն, քանի որ ՀՀ նախագահի հրամանագրով Ս. Թադրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության նախարար:

Panorama.am-ին ԿԸՀ-ից հայտնել են, որ ինքնաբացարկ են հայտնել ՕԵԿ համամասնական ցուցակից երեք թեկնածու: Սամվել Թադևոսյանին համամասնական ցուցակում հետևում են Նելսոն Զուլոյանը, Դավիթ Կարապետյանը, Դիանա Գազիյանը: Ենթադրվում է, որ հենց նրանք էլ ներկայացրել են ինքնաբացարկի դիմումը: Ցուցակում նրանց հաջորդում է ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, ով էլ, ըստ երևույթի կստանա մանդատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում