ՕԵԿ խորհրդի նիստն ավարտվեց. կուսակցության երկու անդամ կդառնան փոխնախարար

Քիչ առաջ ավարտվել է «Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդի նիստը:

Ինչպես տեղեկացնում է Times.am լրատվական կայքը, խորհրդի նիստից հետո պարզ է դարձել, որ ՕԵԿ համամասնական ցուցակի իններորդ եւ տասներորդ տեղերն զբաղեցրած կուսակցության անդամները կստանան փոխնարարարի պաշտոն:

Նշենք, որ ՕԵԿ համամասնական ցուցակի իններորդ տեղում Նելսոն Զուլոյանն է, իսկ տասներորդում՝ ՊՆ նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում