Ստեփանակարտի օդանավակայանը հնարավոր է 3 օրից շահագործման իրավունք ստանա
Նմանատիպ
Երեք օրից Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման իրավունք կստանա: Ինչպես հաղորդում է «Novostink.ru» կայքը, այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ անդրադառնալով օդանավակայանի բացման հարցին:
Դ.Ադբաշյանը նշել է, որ օդանավակայանում յուրաքանչյուրը պետք է աշխատի լիցենզավորված աշխատատեղում, լիցենզավորված սարքավորումներով, այդ իսկ պատճառով աշխատանքները դեռևս շարունակվում են այդ ուղղությամբ: Այժմ այդ հարցով զբաղվում է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտեմ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը. ստուգվում են բոլոր ծառայությունները, քննարկումներ է անցկացվում յուրաքանչյուրի մասնագետի հետ:
«Երբ ամբողջ աշխատանքն ավարտվի, օդանավակայանը կհամարվի հավաստագրված»,- նշել է Ադբաշյանը:
Արցախի քաղավիացիայի վարչության պետը նաև հույս է հայտնել, որ մոտակա ամսվա ընթացքում աշխատանքները կավարտվեն և օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում