Շոտլանդիայի հանրաքվե: Հիասթափություն թե՞ ոգևորություն

Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն այլևս իրողություն է: Նախնական տվյալները փաստում են, որ քվերակողների 55 տոկոսը ոչ ասացին անկախացմանը:
Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցել է բարձր ակտիվության պայմաններում, առանձին շրջաններում հանրաքվեին մասնակցությունը հասել է 90 տոկոսի: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ձայների հաշվման նախնական տվյալներին:
«Շոտլանդիայի խոշորագույն քաղաքում՝ Գլազգոյում, մասնակցությունը կազմել է շուրջ 87 տոկոս, Էդինբուրգում՝ 89,6 տոկոս, Դանդիում՝ տարածաշրջանի մեծությամբ չորրորդ քաղաքում՝ 90 տոկոս»,- նշել է հեռուստաալիքը:

Շոտլանդացի ազգայնականները, որոնք տարածաշրջանի անկախության հանրաքվե Էին նախաձեռնել, ընդունում են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն, քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի միասնությունը պահպանելու օգտին, տեղեկացնում է BBC-ին:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին Շոտլանդիայի անկախության օգտին: Վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց մենք արդեն գիտենք, որ մեծամասնությունն արտահայտվել Է երկրի միասնությունը պահպանելու օգտին: Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, բայց մենք ընդունում են շոտլանդական ժողովրդի օրինական ընտրությունը: Ես ցանկանում եմ նշել, որ զգալի թվով մարդիկ են քվեարկել անկախության օգտին: Ես ընդունում եմ արդյունքները և խոստանում եմ աշխատել կառուցողական ոգով»,- ասել Է Շոտլանդիայի ազգայնական կուսակցության ղեկավար, Անկախության հռչակման արշավի առաջնորդ Ալեքսանդր Սալմոնդը:

Փոխարենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևեիդ Քեմերոնը ցնծությամբ է ընդունել այդ փաստը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շոտլանդիայի բնակչությունը արտահայտեց իր ձայնը: Արդյունքները պարզ են: Նրանք չորս ազգությունների երկիրը միասնական պահեցին:Միլինոավոր մարդկանց նման ես ուրախե եմ:

Ինչպես նշել էի արշավի ժամանակ, իմ սիրտը կկոտրվի՝ տեսնելով մեր Միացյալ թագավորության վախճանը: Եվ ես գիտեմ , որ այս զգացողությունները կիսում են շատ մարդիկ ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում: Թանկ է այն ինչի մենք միասին հասել ենք անցյալում և ինչ կարող ենք հասնել ապագայում: Այսպիսով, հիմա ժամանակն է Միացյալ թագավորությունը համախմբվելու և առաջ շարժվելու»:

Իր խոսքում Քեմերոնն անդրադարձել է հանրաքվեի անցկացման դրդապատճառներին: Դրանց թվում հիշատակվել է 2001թ-ին Շոտլանդիայում Ազգայնական կուսակցության ընտրվելը, որը խոստացել էր հանրաքվե անցկացնել:

Քեմերոնը շեշտել է, որ թեպետ ինքը թագավորության միասնական պահպանման ջատագովներից է, սակայն նաև դեմոկրատ է, այդ պատճառով էլ համաձայնել է Շոտլանդիայի բնակչությանը թույլատրել ազատ արտահայտել իրենց կամքը:
Քեմերոնը խոստացել է նաև հարգել այն մարդկանց կամքը, ովքեր այո են ասել անկախացմանը: Քեմերոնը խոսել է նոր մեխանիզմների մասին, որով առավել արդյունավետ կդառնա Միացյալ թագավորության կառավարումը:

Նրա խոսքով՝ Շոտլանդիայի ազգայնական կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդն ընդունել Է իր առաջարկը: «Ես հենց նոր խոսում Էի Ալեքս Սալմոնդի հետ՝ նրան շնորհավորելով լարված արշավի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ ՇԱԿ-ը կմիանա իշխանության հետագա փոխանցման շուրջ բանակցություններին»,- նշել Է Քեմերոնը:

Վարչապետը նաև հայտարարել Է, որ Շոտլանդիայի իշխանությունների լիազորությունների ընդլայնման մասին որոշումը պետք Է ընդունի բրիտանական խորհրդարանի նոր կազմը, որը կձեւավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով: Բացի այդ, վարչապետը խոստացել Է ավելի լայն լիազորություններ տրամադրել Շոտլանդիային, ինչպես նաև Ուելսին, Անգլիային և Հյուսիսային Իռլանդիային: Նա նշել Է, որ իր կառավարությունը կկատարի հարկերի, բյուջետային ծախսերի և սոցիալական ապահովության ոլորտում Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ փոխանցելու իր կառավարության պարտավորությունները:

Բացի քաղաքական հարթակից Քեմերոնը կարևորել է նաև քաղաքացիական մասնակության բարձրացումը: Մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է հատկապես մեծ քաղաքներում կառավարության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի մասին, որոնց խոստացել է մանրամասն անդրադառնալ մոտ ժամանակներս:

Իր ուղերձում Քեմերոնը նշել է, որ իրենք իսկապես բախտավոր են, որ նման խնդիրները կարողանում են լուծել քվեարկության միջոցով, խաղաղ և հանգիստ:
Շոտլանդիայի «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Յոհան Լամոնթը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ եմ , որ շոտլանդացիները քվեարկեցին Մեծ Բրիտանիայի կազմում ավելի լավ, ավելի արագ և ապահով փոփոխությունների հասնելու համար: Եկե՛ք, հաղթահարենք մեր հասարակության մեջ առկա մասնատվածությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում