Հարավային գազային միջանցքը 21-րդ դարի նախագիծն է. Բարոզո

Ադրբեջանում «Դարի պայմանագրի» կնքման 20-րդ ամյակի կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումներին մասնակցում է նաև Եվրահանձնաժողովի գլխավոր հանձնակատար Ժոզե Մանուել Բարոզոն:

Նա մասնակցել է Հարավային գազային միջանցքի հիմնադրման աշխատանքներին: Եվրոպական պաշտոնյայի խոսքերով, 5 տարի անց Հարավային գազային միջանցքը կդառնա 2 հազար կմ երկարությամբ մեծ գազախողովակ. «Հարավային գազային միջանցքը աշխարհաքաղաքական նշանակություն կունենա: Այն կդառնա 21-րդ դարի նախագիծը: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:ԵՄ-ն մտադիր է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությւոնը: ԵՄ-ն աջակցում է այս նախագծին:Ես կհետևեն նրա իրականացման աշխատանքներին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում