Թուրքիան հետ է վերադարձրել իր 49-ը գերիներին

Սեպտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքում 101 օր գերության մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացիները ազատվել են ՝ ի շնորհիվ երկրի հետախուզական ծառայության միջոցով իրականացրած օպերացիայի:

Մոսուլում Թուրքիայի հյուպատոս Օզթյուրք Յիլմիզը և 48 այլոք, ովքեր գերևարվել էին հյուպատոսարանում, Թուրքիա են բերվել առավոտյան ժամը 5-ին՝ փաստելով, որ իրենց առողջությանը վնաս չի սպառնում:

Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Էրդողանը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետին և իր թիմին, մանրամասն մշակված և գաղտնի օպերացիայի համար, որը տևել է ամբողջ գիշեր և հաջողությամբ պսակվել առավոտյան: Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Դավութօղլուն ընդհատել է այցը և վերադարձել հայրենիք: 

Համաձայն աղբյուրների, ռազմական գործողություն տեղի չի ունեցել և բախումներ չեն եղել ԻԼԻՊ-ի անդամների հետ: Այն հիմնված է եղել Իրաքի տեղական իշխանությունների հետ բանակցությունների վրա:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, ոչ միայլ երկրի հետախուզական կազմակերպություն մասնակցություն չի ունեցել օպերացիայի մեջ և ոչ  մի լիրա չի ծախսվել այդ ամենի իրագործման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում