Ֆրանսիայում գյուղատնտեսները ցույցի են դուրս եկել

Ֆրանսիացի ֆերմերները սեպտեմբերի 20-ի գիշերը մեծ մանիֆեստային բողոքի ակցիա են իրականացրել Մորլե քաղաքում: Գյուղատնտեսական մթերքներ արտադրող քաղաքացիները՝ նստած հարյուրավոր տրակտորների վրա քաղաք են գնացել :

Նրանք քաղաքի փողոցներում շաղ են տվել տասնյակ տոննա բանջարեղեն, որոնց թվում նաև արտիշոկ և կարտոֆիլ: Այունհետև բողոքավորնեը գրավել են Գյուղատնտեսների հասարակական աջակցություն շենքը և վառել են այն:

Այս կերպ բանջարեղենների արտադրողները բողոքել են բարձր հարկերի, խիստ բյուրոկրատական գործընթացների, ֆինանսական հաշվետվությունների, ցածր գների դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում