Շոտլանդիայում հետապնդում են անկախության կողմնակիցներին

Շոտլանդական Գլազգո քաղաքում ձերբակալվել են Շոտլանդիայի անկախության կողմանկիցների և հակառակորդների ցույցերի մասնակիցները: Այս մասին տեղկեացնում է Իտա-Տասսը:

Գլազգոյի Ջորջ-սկուեր հրապարակում անկարգությունները սկսվել են ուրբաթ օրը և շարունակվել մինչև վաղ առավոտ: Ներկա պահին վեց մարդ ձերբակալվել է: Ոստիկանության տվյալներով, հետաքննություն կանցկացվի, որը կարող է հանգեցնել նոր ձերբակալությունների:

Ուրբաթ օրը Ջորջ-սկուեր հրապարակում ցույց է անցկացվել անկախության կողմնակիցների կողմից, որոնք հիասթափված էին հանրաքվեի արդյունքներից: Երեկոյան հանրաքվեին միացել են անկախության հակառակորդները: Նրանք սկսել են Բրիտանիայի ազգային հիմնը երգել:

Անկախության դեմ հանդես եկողների շարքում առկա էին աջ ծայրահեղականներ: Հենց նրանք, ականատեսների վկայություններով, կոնֆլիկտի հրահրողների թվում են եղել: Նրանք վառել են  Շոտլանդիայի մի քանի ազգային դրոշներ: Այս ամենը հանգեցրել է բախումների:

Անվտանգության աշխատակիցները կենդանի պատ են կազմել՝ բաժանելով երկու հակառակորդներին:Գիշերը սովորական ցուցարարները լքել են հրապարակը, իսկ փողոցներում մնացել են մի խումբ անսթափ էքստրիմիստներ:

Ուրբաթ երեկոյան վառվել է Glasgow Herald-ի շենքը: Այն Շոտլանդիայում միակ մեծ հրատարակչությունն է, որը պաշտոնապես հանդես է եկել Շոտլանդիայի անկախացման օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում