Թուրքիայում փախստականների շեշտակի աճ է գրանցվել

ՄԱԿ-ի փախաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ սեպտեմբերի 20-21-ը շուրջ 70 հազար սիրիացիներ հատել են սահմանը և անցել են Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Սիրիացիների նման հոսքի պատճառը եղել են սահմանային շրջաններում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության ահաբեկչական գործողությունները: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայում կարող են հայտնվել 100 հազարավոր սիրիացի փախստականներ:

Իսկ թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, ավելի քան 130 հազար սիրական քրդեր են այս օրերին հատել Թուրքիայի սահմանը՝ վախենալով ԻԼԻՊ-ի սպառնալիքից:

Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի հարևան երկրներում բնակվում է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական: 2014 թվականի սեպտեմբերի 14-ի տվյալներով`Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 847 հազար 266-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում