ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանում հանդիեպել է իրավապաշտպանների հետ
22/09/2014 14:32
Նմանատիպ
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Էնն Բրասսերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների և իրավապաշտպանների հետ:
Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, ՌԵԱԼ շարժման գործադիր քարտուղար Նատիկ Ջաֆարլին և հանդիպման այլ մասնակիցներ Բրասսերին տեղեկացրլ են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության վրա ճնշումների, ՌԵԱԼ-ի առաջնորդ Իլհար Մամեդովի և Մուսավաթ կուսակցության փոխնախագահ Թաֆիկ Յաղուբլու, Լեյլա Յանուսի ձերբակալությունների մասին:
Բրասսերը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խոստացել է հարցը բարձրացնել երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում