Ստամբուլում հատուկ գործողություն է իրականացվել, կա 610 ձերբակալված

Ստամբուլում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 610 մարդ: Այս մասին տեղեկացնում է TRT Haber-ը:

Ձերբակալվածները մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում նաև թմրանյութեր տարածելու մեջ: Այս օպերացիան 2014թ-ի ընթացքում Ստամբուլի ոստիկանության կողմից ձեռնարկված ամենամեծամասշտաբ օպերացիան է, որին մասնակցել են 15000 ոստիկաններ:

Ըստ ստամբուլյան ոստիկանության տարածած հաղորդագրության, օպերացիայի նպատակը հանցագործությունների կանխարգելումն է, հետախուզվող հանցագործների հայտնաբերումը:

Հատուկ գործողությունը տևել է ավելի քան 5 ժամ, ձերբակալվածներից 408-ը հետախուզման մեջ են եղել, իսկ 202-ը մեղադրվել են տարբեր հանցագործությունների մեջ:

Օպերացիայի արդյունքում ստամբուլյան ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք և թմրադեղեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում