«Ղարաբաղ Կարպետ»-ն արդեն Երևանում է

Մաշտոցի 35.1 հասցեում այսօր տեղի ունեցավ «Ղարաբաղ Կարպետ» ընկերության ֆիրմային խանութի պաշտոնական բացման արարողությունը:

«Ղարաբաղ Կարպետ»-ի արտադրանքը հասանելի է ԱՄՆ, ՌԴ ու Եվրոպայի ավելի քան 50 երկրներում: Ընկերության նպատակն է հայկական գորգագործությունը հազարամյակների պատմությունը տարածել ողջ աշխարհում:

«Գորգագործությունը հայկական և արցախյան տարածքի մշակութային կարևոր բաղադրիչ է, այդ իսկ պատճառով դրա զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն առաջին հերթին կարևորվում են հենց ազգային տեսանկյունից: Արցախը եղել է հայկական գորգագործության կարևորագույն կենտրոններից մեկը: Ցավոք, ադրբեջանցիներն իրենց զեղծարար քաղաքականության արդյունքում հայկական, այդ թվում՝ արցախյան գորգերը աշխարհում ներկայացնում են որպես ադրբեջանական: Այսօր Արցախի կառավարությունը հետևողական է արցախյան գորգագործության զարգացման հարցում: «Ղարաբաղ Կարպետ» սրահի բացումը Երևանում ևս մեկ վկայություն է, որ ազատ ու անկախ Արցախի կենսագործունեության և պետական քաղաքականության մեջ առանձնահատուկ կարևորվում է ազգային, մշակութային ինքնության ոչ միայն պահպանությունը, այլև կենսունակության ապահովումն ու արդիականացումը»-,դիմելով ներկաներին՝ ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը:

Նշենք, որ «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերությունը զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ, գորգագործական արտադրամասեր ունեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի , Հադրութ, Բերձոր, քաղաքներում և Ճարտար գյուղում:

Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական, մասնավորապես տիպիկ արցախյան գորգեր, ինչպես նաև տարբեր տիպի և ոճի, տարբեր քաղաքակրթություններին հատուկ գորգեր: Ընկերությունում աշխատում են ավելի քան 150 գորգագործներ:

Ընկերության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ karabakhcarpet.am կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում