Լեհաստանի նոր ԱԳ նախարարը խոստացել է ռուս-լեհական հարաբերությունների նորմալացում

Սխետինան ի թիվս Լեհաստանի նոր կառավարության անդամների, երկուշաբթի օրը հաստատվեց , որպես ԱԳ նախարար, նախագահ Կոմորովսկու կողմից:
«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերադառնանք ուկրաինա-լեհ-ռուսական նորմալ հարաբերություններին: Լեհերը պետք է վստայհ լինեն, որ մեր արևելյան քաղաքականությունը իրենց անվտանգության երաշխիքներ են տալիս:

Մարդիկ սապսում են դա Լեհաաստանի նոր կառավարությունից և արտաքին գործերի նախարարից», — հայտարարել է նա Polska The Times-ի հետ զրույցում:

 Պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ունի Լեհաստանի ԱԳ նախարարը նորմալ հարաբերությունների ներքո, Սխետինան պատասխանել է.

«Դեռ վաղ է խոսել ինչ-որ մանրամասների մասին: Սակայն հստակ որոշված է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի հնարավորինս շուտ: Մենք պետք է քաղաքական և դիվանագիտական ելք գտնենք այս դժվարին իրավիճակի համար, դուրս գանք պատերազմական  դրությունից»:

Լեհաստանը ԵՄ-ի այն երկրների շարքում է, որը պաշտպանում է Ռուսաստանի դեմ սանկցիաները: Երբ Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարեկց, լեհ գյուղատնտեսները զրկվեցին իրենց ապրանքները ռուսական շուկա արտահանելու հնարավորությունից: Լեհաստանի գյուղնախարարության տվյալներով, լեհասկան տնտեսությունը 500 միլիոն եվրոյի կորուստ կունենա Ռուսաստանի պատասխան գործողությունների արդյունքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում