Քիզինջերի նոր գիրքը բարոյական հիմնավորում է տալիս ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկմանը
Նմանատիպ
20-րդ դարի լավագույն դիվանագետներից մեկը՝ Հենրի Քիզինջերը, նոր գիրք է լույս ընծայել, որն ունի Աշխարհակարգ անվանումը:
Հատկանշական է, որ գրքում մեծ ուշադրություն է հատկացվում Ասիա հասկացությանը:
Մասնավորապես Քիզինջերը նշում է, որ Ասիան արհեստական հասկացություն է, որը ներմուծվել է հին հույների կողմից: Ըստ հին հույների, իրենցից արևելք ընկած տարածքները Ասիան է, իսկ իրենցից արևմուտք ընկած տարածքները Եվրոպան:
Հատկանշական է, որ այդ ընկալումն ընկած է նաև ժամանակակից արևմտյան պատկերացումների հիմքում:
Ըստ Քիզինջերի, Եվրոպան և Ասիան մեկ միասնական ափսեի մասեր են և դժվար է սահմանաբաժանը գտնել: Չնայած նշվում է, որ այդ սահմանն անցնում է Ուրալով, սակայն միանշանակ պնդել հնարավոր չէ: Մասանվորապես Քիզինջերը նշում է, որ ավելի էական էն Հարավային Ասիայի և Եվրոպայի տարբերությունները, քան այն Ասիայի, որը մենք ունենք դասական պատկերացումներում:
Ամերիկացի նշանավոր դիվանագետը ժամանակակից աշխարհակարգը տեսնում է, ոչ թե ինչ-որ մեկ ուժի հեգեմոնիայի հաստատմամբ, այլ մի քանի ուժերի հավասարակշռման հիման վրա:
Ուժի հավասարակշռությունը նա կապում է բարոյական չեզոքության և յուրաքանչյուր ազգին հնարավորություն ընձեռելու՝ հետևելու իր հիմնարար արժեքների հետ: Իսկ հեգեմոնիան նշանակում է լուսավորիչի դեր կատարել և ստիպել ընդունել այն արժեքները, որոնք ընդունելի են քեզ համար:
Քիզինջերի կարծիքով ուժերի հավասարակշռության ռազմավարությունը թույլ չի տա հասնել պատմության ավարտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում