Ուկրաինայում զոհերի թիվը գերազանցել է 3500-ը
24/09/2014 09:55
Նմանատիպ
Ուկրաինայում ընթացող հակամարտության հետևանքով զոհվել է 3543 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների պաշտպնության գծով օգնական Իվան Շիմոնովիչը:
«Սեպտեմբերի 21-ի դրությամբ գրանցված զոհերի թիվը կազմում է 3543 մարդ, այդ թվում Ուկրաինայի արևելքում վթարի ենթարկված մալայզիական ինքնաթիռի 298 զոհերը»,- ասել է Շիմոնովիչը:
Միաժամանակ, վերջինը տեղեկացրել է, որ զոհերի վերաբերյալ տվյալները ստացվել են իրենց հասանելի աղբյուրներից, «դրա համար էլ իրական զոհերի թիվը զգալիորեն ավելի է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում