Մամեդյարովը հանդիպել է Ուորլիքին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

Ավելի վաղ Թվիթերի իր միկրոբլոգում Ուորլիքը գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում: «Այսօր Նյու Յորքում ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- գրել էր ամերիկացի համանախագահը:

Այս օրերին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում