Օբաման կոչ է արել ՄԱԿ-ին՝ շտապ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխման դեմ պայքարում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել համաշխարհային հանրակցությանն անհետաձգելի միջոցներ ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք առաջին սերունդն ենք, որը զգացել է կլիմայի փոփոխման հետեւանքները, եւ վերջին սերունդը, որը կարող է ինչ-որ կերպ հակազդել դրան»,- հայտարարել է Օբաման սեպտեմբերի 23-ին` ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում:

Նրա խոսքով՝ բոլոր երկրները, ներառյալ զարգացող պետությունները, պետք է ավանդ ներդնեն ջերմոցային գազի արտանետումների կրճատման գործում: Օբաման հատկապես նշել է Չինաստանի դերը, որը աշխարհի առաջատարն է արտանետումների ցուցանիշով, հայտարարելով, որ ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ը համատեղ պատասխանատվություն են կրում արդյունաբերական արտադրության էկոլոգիական հետեւանքների դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում