Ասսադը չի հրաժարվում ԱՄՆ-ի օգնությունից

Դամասկոսը վստահ դիմակայում է ահաբեկչությանը և պաշտպանում է միջազգային ջանքերը, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ: Այս մասին հայտարարել է Բաշար Ասսադը Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ Ֆայդանի հետ հանդիպման ժամանակ:

Զրույցի ժամանակ Սիրիայի նախագահը նշել է, որ այդ հաջողությունները կապված են ոչ միայն իր բանակի ռազմական գործողությունների հետ, այլ նաև այն երկրների պարտականությունների կատարման, որով, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, դադարեցնում են ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը:

The Independent-ի մերձավորարևելյան թղթակիցը գրում է, որ Վաշինգտոնի՝ Սիրիայի տարածքում գտնվող Իսլամական պետության ահաբեկիչների դեմ իրականացվող օպերացիաների արդյունքում Ասսադին հնարավորություն է տրվում  ընդդիմության դեմ պայքարում ամրապնդել իր դիրքերը:

 Եթե հին արաբական ասացվածքն իմ թշնամու թշնամին, իմ բարեկամն է իսկապես իմաստություն է՝ , ապա Բաշար Ասադը հնարավորություն է ունեցել անձամբ այդ ամենի մեջ համոզվել: Սիրիայի նախագահը կարող է հույս դնել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հորդանանի աջակցության վրա, քանի որ այդ բոլոր երկրները ահաբեկչության դեմ պայքարրում ԱՄՆ-ի դաշնակիցներն են: 

Օբաման ամենավերջին մարդն է, ում հետ Ասսադը ցանկանում է համագործակցել, այդ պատճառով էլ սիրիական ռեժիմն ուշիուշով կհետևի, թե ինչպես ԱՄՆ-ի ռազմական ամբիցիաները մեկ նպատակից կանցնեն մյուսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում