Աջարիայում դարձյալ մոլեգնում Է տարերքը

Աջարիայում վերսկսված հորդառատ անձրեւները վերստին ջրով են լցրել Բաթում քաղաքի բնակելի շենքերի առաջին հարկերը, իսկ ուժգին քամին ծառեր է տապալել Քոբուլեթում եւ Խելվաչաուրում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Բաթումի քաղաքապետարանում:

Բաթումի հրշեջ ծառայությունն արդեն 15 ահազանգ է ստացել: Բացի այդ, ծովում փոթորիկը հասնում Է 5 բալի: Հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ մաքրվում է ափամերձ գոտին եւ ջրահեռացման գծերը:

Աջարիայի բարձրլեռնային շրջանում տարհանվել Է մի քանի ընտանիք: Ինքնավար հանրապետության այդ մասում, ինչպես նաեւ Քոբուլեթում եւ Բաթումում մոբիլիզացվել են փրկարարների խմբերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում