Ադրբեջանը հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ է խոստանում

Պաշտոնական Բաքուն շտապեց հայտարարել, թե պատրաստ է պետական մակարդակով երաշխավորել հայ մարզիկների անվտանգությունը 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը, այդ թեմայով հայտարարություն է արել Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազատ Ռահիմովը: «Մենք պետական մակարդակով երաշխիքներ ենք տվել Եվրոպական խաղերի ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար»,- նշել է Ռահիմովը:

Եվրոպական խաղերը տեղի կունենան 2015 թվականի մայիսի 12-28-ը: 20 սպորտաձևերում խաղարկվելու են մեդալի 266 հավաքածուներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում