Սասունյանը Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը չի համարում Արամ Ա-ի պահանջին պատասխան քայլ
Նմանատիպ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ճիշտ և տեղին է համարում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի որոշումը՝ դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանը: Վերջինը հիշեցրեց, որ տասը տարի շարունակ պահանջատիրական նման առաջարկներ է ներկայացրել ՀՀ ղեկավարությանը, հոգևոր դասին և կուսակցապետերին, քանի որ գտնում է, որ ճանաչման պահանջն արդեն կորցրել է իր ուժը և վաղուց ժամանակն է, որ հայկական հարցը տեղափոխվի իրավական հարթություն:
«Չենք կարող անընդհատ ասել՝ ճանաչում, ճանաչում, սա մեզ ոչինչ չի տա: Ճանաչման պահանջն ի զորու էր այն ժամանակ, երբ աշխարհը չգիտեր՝ ինչ է այդ ցեղասպանությունը և ովքեր են հայերը: Այդ աշխատանքը մենք հաջող ձևով արել ենք, բայց վերջին տարիներին այլևս անիմաստ է մեր քիչ ռեսուրսները վատնել սրա վրա»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ Թուրքիայի համար շարունակում ենք գլխացավանք լինել, իսկ տարբեր ակցիաներով, գրքերի հրատարակություններով նեղ դրության մեջ ենք դնում նրանց:
«Թուրքերը որոշ բաներ պատրաստ են մեզ տալու, քանի որ մենք գլխացավ ենք դարձել իրենց համար ու դրանից ազատվելու համար պատրաստ են իրականում
զիջումների»,-վստահ է Սասունյանը:
Ինչ վերաբերում է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը և այն որպես Արամ Ա-ի պահանջին պատասխան քայլ դիտարկելուն, Հարութ Սասունյանը դրանց միջև կապ չտեսավ՝ միաժամանակ հիշեցնելով, որ ISIS-ի գրոհայիններին Թուրքիան աջակցել է Ասադին ոչնչացնելու ծրագրի շրջանակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում