Air France-ի օդաչուները գործադուլը երկարացրել են մինչեւ սեպտեմբերի 30-ը

Air France ավիաընկերության օդաչուները որոշում են ընդունել գործադուլը երկարացնելու մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավիաընկերության կայքում:

Air France ավիաընկերության օդաչուների գործադուլը շարունակվում Է սեպտեմբերի 15-ից: Անցած ժամանակաշրջանում ընկերությունը կատարել Է պլանավորված թռիչքների 38-45 տոկոսը: Գործադուլի ավարտը ծրագրված Էր սեպտեմբերի 21-ին, սակայն ավելի ուշ օդաչուներն իրենց բողոքի ակցիան երկարացրեցին մինչեւ սեպտեմբերի 26-ը:

«Այն բանի կապակցությամբ, որ մի խումբ օդաչուներ գործադուլին մասնակցել են սեպտեմբերի 15-ից մինչեւ 22-ը, ինչպես նաեւ ակցիան սեպտեմբերի 23-ից մինչեւ 30-ը երկարացնելու առնչությամբ Air France-ի թռիչքների ժամանակացույցը մնում Է խախտված»,-նշվում Է ավիափոխադրողի հայտարարության մեջ:

Air France-ի օդաչուների գործադուլի գլխավոր պատճառը դարձել Է Transavia-ի զարգացման նախագիծը: Ավիաընկերության ղեկավարությունը մտադիր Է Transavia-ն առաջատարներից մեկը դարձնել եվրոպական լոուքոսթերների շրջանում՝ յոթն անգամ ավելացնելով մասնաճյուղի օդային նավատորմը եւ նրա բազաներն ստեղծելով արտասահմանում:

Ընդսմին գլխադաս ընկերության օդաչուների թվաքանակը կրճատվելու Է, օդաչուներին առաջարկվելու Է աշխատանքի փոխադրվել մասնաճյուղում, սակայն այնտեղ ժամավարձի մակարդակն զգալիորեն ավելի ցածր Է, իսկ արտասահմանյան բազաներում, որտեղ աշխատակիցներին պլանավորվում Է վարձել տեղական օրենսդրությանը համապատասխան, սոցիալական ապահովության մակարդակը չի համապատասխանի Air France-ի պայմաններին: Օդաչուները հավասար պայմաններ են պահանջում գլխադաս ընկերության եւ մասնաճյուղի աշխատակիցների համար, սակայն դա կտրականապես մերժվում Է Air France-ի տնօրենության կողմից:

Սեպտեմբերի 24-ի առավոտյան Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով պետաքարտուղար Ալեն Վիդալին հայտարարել Է, որ Air France-ի ղեկավարությունը որոշում Է ընդունել լիովին հրաժարվել Transavia լոուքոսթերի զարգացման նախագծից: Նրա հայտարարությունն ավելի ուշ հերքվել Է ավիաընկերության ներկայացուցիչների կողմից, ովքեր նշել են, որ Transavia նախագիծը ամբողջովին չեղարկելու վերաբերյալ հայտարարությունը վաղաժամ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում