Ուորլիքը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել,որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մասնակցությամբ, Նյու-Յորքում քննարկել են հոկտեմբերին կայանալիք Սարգսյան –Ալիև հանդիպման հետ կապված հարցերը»:

Ավելի վաղ վերջինս տեղեկացրել էր, որ բանակցությունների  հերթական փուլը տեղի կունենա Փարիզում հոկտեմբեր ամսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում