Վրաստանը դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահողը

Վրաստանը դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքիկ նստաշրջանի փոխնախագահող երկիրը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Համաձայն տարածած հաղորդագրության, Վրաստանը այդ պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի շարունակ:

Ստանձնելով պարտավորությունները՝ Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ միասին պետք է աշխատի ասամբելայի օրակարգերի սահմանման և այլ հարցերի շուրջ: ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչը նախագահի հետ միասին որոշ նիստեր կվարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում